ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հայտարարությունը
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ի պատասխան «Ժամանակ» թերթում գրված, ինչպես նաև այլ լրատվամիջոցների կողմից «Ժամանակ» թերթին հղում կատարված հրապարակումների, որոնցում նշվում է՝ իբրև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները դասապրոցեսի հեռավար անցկացման պատճառով մարտ-օգոստոս ամիսներին չեն ստացել կրթաթոշակ, հայտարարում է, որ կրթաթոշակներն ուսանողներին տրվում են՝ ըստ ընթացակարգի, և ժամանակացույցից որևէ շեղում չի եղել:
Անթույլատրելի ենք համարում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անվան շահարկումը ցանկացած դրդապատճառներով, կոչ ենք անում պահպանել լրագրողական էթիկան ու զերծ մնալ ցանկացած բնույթի տեղեկատվական մանիպուլյացիաներից:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։