ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում դասերը կկազմակերպվեն 3 հերթով. երբ է սկսվում ուստարին Տնտեսագիտականում

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

Նոր կորոնավիրուսային համաճարակի 4-րդ ալիքի կանխարգելման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի առկա եղանակով:

• 1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին

• 2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին

• 3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին:

Առկա բակալավրիատի բոլոր կուրսերի դասերը և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից, իսկ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 6-ից։

Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 22-ից։

Հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից։

Ելնելով ուսանողների հավասարաչափ բաշխման և կուտակումներից խուսափելու անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝

• առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերը՝ առաջին հերթ,

• հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,

• առկա մագիստրատուրայի 2 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,

• առկա մագիստրատուրայի 1,5 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երրորդ հերթ,

• հեռակա մագիստրատուրայի 2 տարվա և 2,5 տարվա ուսուցման 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ։

ՀՊՏՀ-ում սահմանվում են հետևյալ հակահամաճարակային կանոնները.

1-ին հերթի դասեր ունեցող ուսանողները և աշխատակիցները պետք է համալսարան ներկայանան առավոտյան ժամը 8․30-9։00, իսկ 2-րդ հերթի ուսանողները և դասախոսները՝ ժամը 13։20-13․50՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար:

Մինչև համալսարան մուտք գործելը անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումների մոտ:

Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների և աշխատակիցների անհատական ջերմաչափում: Բուհը վարում է ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող ուսանողների և աշխատակիցների տվյալները, որոնց մուտքը բուհ արգելվում է։

Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:

Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը չկատարող ուսանողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր։

Ուսանողները և աշխատակիցները համալսարան պետք է մուտք գործեն հետևյալ մուտքերից.

• Կառավարման ֆակուլտետ՝ մուտքը Նալբանդյան փողոցից (կենտրոնական մասնաշենք)։

• Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից (դարպասներ)։

• Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից (դարպասներ)։

• Ֆինանսական ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից։

• Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ մուտքը Հերացի փողոցի կողմից։

• Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ մուտքը Պ. Սևակ փողոցից (Քանաքեռ-Զեյթուն համայնք)։

Սիրելի ուսանողներ, դասացուցակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ դասապրոցեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հետևե՛ք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին

Comment here