ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում մագիստրոսական դիպլոմներ են ստանում

Մարտի 29-ից սկսած՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տոնական եռուզեռ է. մագիստրոսական որակավորման դիպլոմներ են ստանում 15 կրթական ծրագրերով 1,5 տարի տևողությամբ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի շրջանավարտները:

Այս մասին տեղեկացնում են բուհի լրատվականից։

Դիպլոմների տրման ժամանակացույցը՝ այստեղ։

«Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ մագիստրոսները դիպլոմները ստանալու համար պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՊՏՀ ուսումնական բաժին՝ մինչև ապրիլի 5-ը: Ի լրումն այս տեղեկատվության և ի գիտություն այն շրջանավարտների, որոնք չեն ներկայացել ժամանակացույցով նախատեսված օրը, հայտնում ենք, որ իրենց դիպլոմները կարող են ստանալ՝ սկսած ապրիլի 6-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից մինչև 17.30-ը:

Եվս մեկ հիշեցում. սիրելի´ մագիստրոսներ, գունեղ ու հիշարժան լուսանկարներ կարող եք ստանալ՝ տոնական համազգեստների համար դիմելով ՀՊՏՀ կարիերայի կենտրոն:

Շնորհավորում ենք բոլոր մագիստրոսներին և մաղթում մասնագիտական առաջընթաց»,-նշված է հաղորդագրության մեջ: