ԳլխավորԼուր

Երևանի «Փյունիկ»-ը` Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն

Երևանի «Փյունիկ»-ը` Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը 15-րդ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին խաղում մայիսի 24-ին «Փյունիկն» ընդունեց «Արարատին» և 1։0 հաշվով հաղթեց մրցակցին։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն:

Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 2015 թվականին։