Մեր մտքերն ու աղոթքները Քրիստիան Էրիկսենի ու նրա ընտանիքի հետ են, ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն։
«Ֆուտբոլային աշխարհը սպասում է՝ լավ լուրերի հույսով։ Ես հույս ունեմ, որ շուտով քեզ կրկին դաշտում կգտնեմ, Քրիս»,-գրել է Ռոնալդուն։
Հունիսի 12-ին Կոպենհագենում կայացած հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսի 43-րդ րոպեին. կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին, բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում ավելի քան 10 րոպե։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։