Ապրիլյան քառօրյա պատերազմի վերջին օրը՝ ապրիլի 6-ին, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր երթ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիների հիշատակին։
Երթին մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։ Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմահացած հերոսների հիշատակին։