ԳլխավորԼուր

Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված Աղասի Ասատրյանի եղբայրը՝ Աղասին

Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Երեկ Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրել է Ստեփանյանը։

Comment here