Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազի խորհդրական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում։
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:
Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով:
Տեսանյութերը՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։