ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել։ Որոշվել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին հեռացնել պաշտոններից։
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: