Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20․000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ։
Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,-նշել է նա:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։