ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ինը ամսվա կրթաթոշակ՝ Իտալիայում սովորելու համար

Ուսանողները Պարմայի համալսարանում (Իտալիա)

Մեկնարկել է «Invest Your Talent in Italy» խորագրով  ծրագիրը 2025-2026 ուսումնական տարվա համար, հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։

Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել ակադեմիական, տեխնիկական և մասնագիտական հմտությունները ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիաների, ճարտարապետության դիզայնի, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մի շարք դասընթացների միջոցով: Ծրագիրը նախատեսնում է նաև իտալական ընկերություններում աշխատանքային փորձաշրջան անցնելու հնարավորություն:

Ծրագրի մասնակից իտալական առաջատար համալսարաններն առաջարկում են դասընթացներ, որոնք անցկացվում են ամբողջությամբ անգլերենով` նպատակ ունենալով խթանել աշխատանքի հեռանկարները մրցակցային դաշտում: Դրամաշնորհը կներառի ինը ամսվա կրթաթոշակ:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 24-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews