ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ` Չինաստանի բուհերում սովորելու համար

Պեկինի համալսարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-46):