ԳլխավորԼուրԿրթություն

Հարցվածների 35%-ը վստահ է, որ կրթությունը Հայաստանում հետընթաց է ապրել

Հայաստանում հարցվածների 19%-ն այն կարծիքին է, որ կրթությունը վերջին 6 ամիսների ընթացքում մեծ հետընթաց է ապրել, 16%-ը կարծում է, որ որոշ չափով է հետընթաց ապրել, 29%-ը մտածում է, որ այն մնացել է նույնը, հարցվածների 24 %-ը տեսակետ է հայտնել, որ կրթությունը որոշ չափով է բարելավվել է, 8%-ը` որ շատ է բարելավվել, 3%-ն էլ դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել: Հարցման այսպիսի արդյունքներ ստացվել են IRI-ի՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության արդյունքում։ Տվյալները հավաքագրվել են Հայաստանում հունվարից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում։

2018-ի օգոստոսին «Ի՞նչ եք կարծում՝ կրթությունը ո՞ր ուղղությամբ է զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում» հարցին հարցվածների 52%-ը պատասխանել է, որ մնացել է նույնը, 38%-ը` որ բարելավվել է, 9%-ը` որ հետընթաց է ապրել, 1%-ն էլ դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

2018 հոկտեմբերին նույն հարցին հարցվածների 53%-ը պատասխանել է, որ կրթությունը Հայաստանում մնացել է նույնը, 30%-ը` որ բարելավվել է, 15%-ը` որ հետընթաց է ապրել, 2%-ն էլ դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

2019-ի մայիսին հարցվածների 49%-ը նշյալ հարցին պատասխանել է, որ կրթությունը մնացել է նույնը, 27%-ը` որ բարելավվել է, 20%-ը` որ հետընթաց է ապրել և 4%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

2023-ի մարտին հարցվածների 35%-ը պատասխանել է, որ կրթությունը Հայաստանում հետընթաց է ապրել, 32%-ը` որ բարելավվել է, 29%-ը` որ մնացել է նույնը, և 3%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

Հարցվողներին ներկայացվել է նաև հաստատությունների ցանկ և տրվել է հետևյալ հարցը. «Կոռուպցիան այստեղ առկա է շա՞տ, որոշ չափո՞վ, քի՞չ, թե՞ չկա ընդհանրապես»: Հարցվածների 12%-ը այն համոզման է, որ հանրային կրթական հաստատություններում կոռուպցիան շատ է, 36%-ը պատասխանել է` որոշ չափով, 19%-ը` որ քիչ է, 27%-ը նշել է, որ չկա, 7%-ն էլ դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։