ԳլխավորԼուր

ՀՀ ԶՈՒ-ն 3 նոր գեներալ ունի

Այսօր՝ հուլիսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝

• 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին,

• 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին,

• Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին։

Comment here