ԳլխավորԼուր

Հայաստանի պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել

Ըմշամարտիկ Արման Հարությունյանը

Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշները հունիսի 17-ին 5 մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հենրիկ Հայկյանը (110 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ) և Արման Հարությունյանն (48 կգ) արծաթե մեդալակիր են դարձել, իսկ Վլադիմիր Ազարյանը (65 կգ) բրոնզ է նվաճել։

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Պետրոս Աշկարյանը (65 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: