ԳլխավորԼուր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Արթուր Դավթյան

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Դավթյանը դարձել է հենացատկի ոսկե մեդալակիր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Դավթյանը կրկին ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հենացատկ վարժությունից Դոհայում։

Հավելենք, որ երեկ էլ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ նժույգաթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճել էր արծաթե մեդալ: