ԳլխավորԼուր

Փոփոխություններ՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքում

Հանրային քննարկման է ներկայացվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունները, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Առաջարկվում է.

— ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով,

— քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն՝ ներգրավվել Հանրակրթության օրենքով ուսուցիչների համար նախատեսված ծրագրերին,

— ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ ուսանողների և դասախոսների համար,

— քոլեջների և ուսումնարանների համար սահմանել, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական ցանկացած ձև, որ նախատեսված է օրենսդրությամբ, ինչով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։

Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/4110/about

«Նշեմ, որ GIZ-ի գործընկերների աջակցությամբ մշակվել է մասնագիտական կրթության և ուսուցման ամբողջությամբ նոր օրենքը, որը ներկայում աշխատանքային քննարկման փուլում է։ Հաշվի առնելով, որ նոր օրենքն ավելի մանրամասն ու երկար քննարկումների կարիք ունի՝ որոշել ենք ավելի հրատապ խնդիրները կարգավորել այս փուլում»,-գրել է փոխնախարարը։