Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է ատլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը 9 մարզիկների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր՝ գրանցելով 15.26մ արդյունք: Եռացատկի մրցման չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեքսանդր Այկոն (15.43մ), իսկ երրորդ մրցանակակիրը բուլղարացի Դիմիտար Տաշևն է (15.20մ):
Հավելենք, որ նվաճած 2 մեդալով՝ Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում՝ 7-րդ:
Comment here