Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում՝ մարտի 4-ին, հենացատկի եզրափակիչում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ոսկե մեդալ նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա երկու ցատկի հանրագումարով 15,083 միավոր է վաստակել։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում վաստակել էր 15.133 միավոր և կրկին ոսկե մեդալ էր նվաճել։
Առանձին գործիքների Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը տեղի կունենա Ադրբեջանի Բաքու քաղաքում, որին մեր թիմը չի մասնակցի: