ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ընդ որում, եզրափակիչ մրցաշարում Տոնականյանը հաղթել է նոկաուտով, իսկ Դավիթ Չալոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը արժանացել է բրոնզե պարգևի։