ԳլխավորԼուր

Հայ մարմնամարզիկները Թուրքիայում արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարմնամարզիկ Վահագն Դավթյան

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:

Եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը ստացել է 14.733 միավոր:

Եվրոպայի չեմպիոն է դարձել թուրք մարմնամարզիկ Ադեմ Ասիլը, իսկ բրոնզե մեդալակիր՝ հույն Էլեֆտերիուս Պետրոնիասը։

Եվրոպայի առաջնությունում մեկ այլ հայ մարմնամարզիկ` աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը, նվաճել է բրոնզե մեդալ նժույգ թափեր վարժությունում, իսկ ապրիլի 13-ին նա բազմամարտում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։