ԳլխավորԼուր

Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր

Մարմնմամարզիկ Արթուր Ավետիսյան

Մարմնամարզիկ   Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր,  հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում նրան հաջողվել է 6 փուլերից երեքում դառնալ ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:

Ավետիսյանը ապրիլի 11-ին բրոնզե մեդալի արժանացավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում, ավելի վաղ Կահիրեում արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ոսկե մեդալ էր նվաճել։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը բաց է թողել գավաթի 2026 թ. առաջնության 6 փուլերից երկուսը՝ Բաքվում և Անթալիայում (վերջինիս դեպքում հավաքականը չէր կարողանում վերադառնալ Կատարից- խմբ․)։ Դոհայում նախատեսված աշխարհի գավաթի փուլն էլ չեղարկվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews