1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքը տիեզերք։ Այն իրականացրեց Յուրի Գագարինը (1934-1968) «Վոստոկ-1» տիեզերանավով։
1962 թ.-ին ապրիլի 12-ը ԽՍՀՄ-ում հռչակվեց Տիեզերագնացության օր, իսկ 969 թվականից այն դարձավ նաև Օդագնացության և տիեզերագնացության համաշխարհային օր։
Օրվա առթիվ Usanogh.am-ը թարգմանաբար ներկայացնում է մի քանի հետաքրքրական- «տիեզերական» փաստեր։
Եվ այսպես.
♦ Հետհաշվարկը, որն անընդհատ ուղեկցում է տիեզերական հրթիռների արձակմանը, հորինել են ոչ թե գիտնականները կամ տիեզերագնացները, այլ՝ կինոգործիչները: Հետհաշվարկն առաջին անգամ ցուցադրվել է 1929 թվականին գերմանական «Կինը լուսնի վրա» ֆիլմում՝ լարվածություն առաջացնելու համար։ Հետագայում իրական հրթիռներ արձակելիս կոնստրուկտորները պարզապես կրկնօրինակեցին այս տեխնիկան։
♦ Տիեզերագնացները չեն կարող լաց լինել այնպես, ինչպես մենք երկրի վրա. արցունքները չեն հոսում ներքև, այլ մնում են աչքերում՝ փոքրիկ գնդիկ տեսքով: Բացի այդ, դրանք կարող են տհաճ այրոց առաջացնել: Ստացվում է, որ լացը, որպես հոգեբանական բեռնաթափման տեսակներից մեկը, անհասանելի է անկշռության մեջ գտնվող մարդու համար:
♦ Գագարինի թռիչքից հետո հաջորդ խնդիրը բաց տիեզերք դուրս գալն էր։ Առաջինը դա արել է Ալեքսեյ Լեոնովը «Վոսխոդ-2»տիեզերանավով թռիչքի ժամանակ։ Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչպես ճիշտ վարվել անկշռության մեջ։ Տիեզերական հանդերձանքն անսպասելիորեն սկսում է փքվել ու մեծանալ, ու Լեոնովը չի կարողանում վերադառնալ նավ, քանի որ պարզապես չէր տեղավորվում լյուկի մեջ, քանի դեռ չէր իջեցրել կոստյումի օդի ճնշումը: Դրա պատճառով տիեզերական ճանապարհորդությունը տևում է ոչ թե 12 րոպե, ինչպես նախատեսված էր, այլ երկու անգամ ավելի երկար:
♦ Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) սկսել են կառուցել 1998 թվականին, այն մարդկության կողմից կառուցված ամենաթանկ օբյեկտն է՝ մոտ 150 մլրդ դոլար։ Առաջին տիեզերագնացները այնտեղ բնակություն են հաստատել 2000 թվականի հոկտեմբերի 31-ին։ ՄՏԿ-ն հավաքվել է 10 տարի: Երկարությունը 110 մետր է, ունի ավելի քան 420 տոննա զանգված: Այնտեղ միաժամանակ ապրում ու աշխատում է 6 մարդ։ ՄՏԿ-ն իսկապես միջազգային կայան է, այս նախագծին մասնակցում են 23 երկրներ: Մեկ օրվա ընթացքում կայանը 16 անգամ պտտվում է Երկրի շուրջը, ուստի տիեզերագնացները 16 արևածագ և մայրամուտ են տեսնում:
♦ Անկշռության մեջ շատ բան է փոխվում։ Օրինակ, ողերի միջև հեռավորությունը մեծանում է, և մարդիկ «աճում են»: Եղել է դեպք, երբ մարդը 10,5 սմ-ով ավելի բարձրահասակ է դարձել:
♦ Անկշռության մեջ շատ հեշտ է տեղաշարժվել. տիեզերագնացները պարզապես թռչում են տիեզերակայանի ներսում: Հետևաբար, մկանները կորցնում են ուժը, իսկ ոսկորները դառնում են փխրուն: Ամենից շատ տուժում են ոտքի մկանները։ Քայլելուց հետ չվարժվելու համար տիեզերագնացները վիտամիններ են ընդունում և ամեն օր զբաղվում են ֆիզիկական վարժություններով:
♦ Երկրի վրա տիեզերանավն ընկնում է մեծ պարաշյուտով, սակայն այն միանգամից չի բացվում, որ ուժեղ ցնցում չլինի։ Նախ բացվում է շատ փոքր պարաշյուտ, ապա երկրորդը՝ ավելի մեծ, և միայն դրանից հետո է բացվում հիմնական պարաշյուտը։ Վայրէջքը տևում է 15 րոպե:
♦ 1977 թ. արձակվեցին ամերիկյան «Վոյաջեր 1» և «Վոյաջեր 2» տիեզերանավերը։ Երեսուն տարի նրանք թռչում էին արեգակնային համակարգով՝ ուսումնասիրելով մոլորակները, իսկ 2007- ին լքեցին դրա սահմանները և շարունակում են թռչել ավելի հեռու: Յուրաքանչյուր «Վոյաջերին» ամրացված է ալյումինե տուփ՝ այլմոլորակայինների համար ոսկեզօծ սկավառակի տեսքով ուղերձով։ Սկավառակի վրա գրված է տեղեկություններ մեր և մեր մոլորակի մասին՝ երաժշտություն, ողջույններ տարբեր լեզուներով, լուսանկարներ Երկրի տեսարաններով, գիտական տվյալներ մարդու մասին։
♦ 2001 թվականին կատարվել է ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ Երկրի վրա խռմփացողները ազատվում են դրանից տիեզերքում։
♦ ՄՏԿ-ում տիեզերական զուգարանները ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան հատվածում, նախագծված և արտադրված են Ռուսաստանում: Դրանցից յուրաքանչյուրի արժեքը մոտավորապես 19 միլիոն դոլար է։
♦ Շատ (եթե ոչ բոլորը) տիեզերագնացներ զգացել են այսպես կոչված տիեզերական հիվանդությունը: Օրգանիզմի հավասարակշռող համակագրն իրեն հակասական է պահում, և մարդը ապակողմնորոշվում է՝ չհասկանալով՝ որտեղ են ոտքերը, և որտեղ՝ ձեռքերը:
♦ Տիեզերագնացները սնվում են օրական 4 անգամ, իսկ նրանց սննդակարգը կազմում է 3200 կալորիա։
♦ Յուրի Գագարինի թռիչքից ի վեր երկրի շուրջ ուղեծրային թռիչք է կատարել ավելի քան 550 մարդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



