ԳլխավորԼուր

Մինչև մայիսի 14-ը Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՃՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

(ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ՝

ՄԻՆՉԵՎ 14.05.2020թ.)

 

Ծառայության անվանում Արտակարգ դրության ընթացքում մատուցվում է /չի մատուցվում
1.Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատկացում (միայն արդեն իսկ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների համար) Դիմումը ներկայացվում է առցանց՝ е-request.am համակարգի միջոցով։ Դիմումին կցվում են օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը:

Պատասխանը ուղարկվում է փոստով։

2.Տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացում

 

Դիմումը ներկայացվում է առցանց՝ е-request.am համակարգի միջոցով։

Դիմումին կցվում են օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը և պետական տուրքի և այլ պարտադիր վճարումները հավաստող փաստաթղթերը։

Պատասխանը ուղարկվում է փոստով։

3.Տրանսպորտային միջոցների կորած համարանիշերի փոխարեն նորի կամ կրկնօրինակի հատկացում Բացառիկ դեպքերում ծառայությունը կարող է մատուցվել տեղերում՝ նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով е-request.am համակարգի միջոցով կոնտակտային տվյալ տրամադրելու եղանակով։
4.Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի հատկացում

 

Բացառիկ դեպքերում ծառայությունը կարող է մատուցվել տեղերում՝ միջազգային բեռնափոխադրումների պահանջով՝ նախօրոք ՃՈ թեժ գիծ ծառայության միջոցով պայմանավորվածություն ձեռք բերելու պայմանով։
5.Վարչական տույժ նշանակելու մասին կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունների ստացում Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով
6.Տուգանային միավորների մնացորդի վերաբերյալ տեղեկությունների ստացում

 

Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով
7.Վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով էլեկտրոնային ծանուցումներ ստանալու համար բաժանորդագրություն Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով
8․Սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցին շահագործող (վարորդ) կցում Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով
9․ Ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ գրավի իրավունքի գրանցման ներկայացում, ներառյալ գրավի իրավունքի գրանցման հետ միասին սեփականության իրավունքի պետական գրանցում՝ առանց տրանսպորտային միջոցի հաշվառման (միայն արդեն իսկ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների համար) Օրենքով սահմանված կարգով վավերացված պայմանագիրը ֆինանսական կազմակերպությունը (բանկը) դիմումով, օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով և վճարումները հավաստող փաստաթղթերով ներկայացնում է առցանց՝ е-request.am համակարգի միջոցով։

Պատասխանը և փաստաթղթերը   ուղարկվում են փոստով կամ էլ. եղանակով։

10.Կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում Բացառիկ դեպքերում ծառայությունը կարող է մատուցվել տեղերում՝ նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով е-request.am համակարգի միջոցով կոնտակտային տվյալ տրամադրելու եղանակով։

 

 

 

 

 

Comment here