ԳլխավորԼուր

Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները կբնակվեն առանձին հյուրանոցում

Արցախի պարետի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Comment here