ԳլխավորԽճանկար

Օնլայն ավարտական երեկո՝ Ուրալի դաշնային համալսարանում

Ուրալի դաշնային համալսարանի (ՌԴ) ղեկավարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի եւ ուսանողների առողջության պահպանման կարեւորությունը, որոշել է ավարտական արարողությունն առցանց անցկացնել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուղիղ եթերում ուսանողները կկարողանան շփվել միմյանց հետ եւ հետեւել հատուկ իրենց համար կազմակերպված համերգային ծրագրին։ Նրանք նաեւ կստանան ավանդական թիկնոցներ ու գլխարկներ, ինչպես նաեւ նվերներ։

Նախատեսվում է, որ սոցիալական ցանցերում միջոցառմանը կմիանա մոտ 6 հազար ուսանող։

Ուրալի համալսարանը կոչ է արել մյուս բուհերին՝ հետեւել իր օրինակին։

Comment here