ԳլխավորԼուր

Հայտնի են Գրքի երևանյան 6-րդ փառատոնի գրական մրցույթի հաղթողները

Ալիս Հովհաննիսյան

Հայտնի են Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի գրական մրցույթի հաղթող մասնակիցների անունները, տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։

• «Դրամատուրգիա» անվանակարգ — Սամվել Կոսյան

• «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ — Ալիս Հովհաննիսյան

• «Պոեզիա» անվանակարգ — Գևորգ Թումանյան

• «Արձակ» անվանակարգ — Նորայր Սարգսյան և Գևորգ Տեր-Գաբրիելյան

• Հատուկ մրցանակ — Արմեն Զախարյան

Փառատոնի կազմակերպիչները շնորհավորում են հաղթողներին և հատուկ շնորհակալություն հայտնում գրական մրցույթի բոլոր մասնակիցներին։

Արմեն Զախարյան

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ 2023 թ. մայիսի 25-27-ը իրականացրել են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։