ԳլխավորԼուր

Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ավտովթար Արտաշատ-Գառնի ճանապարհին

Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այս պահին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժումը շարունակում է երեք երեխա, որոնցից մեկի մոտ դրական դինամիկա կա։

Տեղեկացնենք, որ հունիսի 1-ին մահացել է ավտովթարից տուժած երեխաներից մեկը` 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։ Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ: