ԳլխավորԼուր

Հայաստանում 181 աշակերտ լքել է դպրոցը. 44-ին թույլ չեն տալիս դպրոց գնալ ծնողները

Դասարան

2022-2023 ուսումնական տարում հայաստանյան հանրակրթական դպրոցներում դպրոցներից հեռացած կամ ուսումն անավարտ թողած աշակերտների թիվը 181 է (76-ը`աղջիկ):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Նրանցից 70-ը դպրոցից հեռացել է սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 44-ին ծնողները չեն ուղարկում դպրոց (թույլ չեն տալիս), 1-ը լսողական խանգարում ունի, 7-ը` հենաշարժողական, 5-ը մտավոր թերզարգացում ունի, 7-ը` բազմահաշմանդամություն, 3-ը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ 44-ը մահացել է:

Ուսումն անավարտ թողած աշակերտների թվով առաջատար է Երևանը` 37 հոգի, ապա` Արագածոտնը` 31 հոգի, Գեղարքունիքում նրանց թիվը 24 է, Կոտայքում` 20, Արարատում` 16, Արմավիրում`14, Շիրակում` 13, Լոռիում` 10:

Նշենք, որ վերջին 5 տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներից հեռացած կամ ուսումն անավարտ թողած աշակերտների թիվը նվազել է 186-ով (2018-19 ուսումնական տարում այդ աշակերտների թիվը 367 էր). 35-ով նվազել է սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով դպրոցից հեռացած երեխաների թիվը, 152-ով` այն աշակերտների, որոնց ծնողները չեն ուղարկում դպրոց կամ թույլ չեն տալիս այնտեղ այցելել, 9-ով էլ նվազել է մահացությունների թիվը աշակերտների շրջանում: