Արդեն սկսվել են դասաքրքերի բաշխումն ու առաքումը դպրոցներ, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Այդ գործընթացը կավարտվի մինչեւ օգոստոսի 25-ը։
Սակայն կան առարկաներ, որոնց դասագրքերն այս տարի չեն լինի։ Դրանք են.
- «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն»- 10-րդ ու 11-րդ դասարաններ
- «Հանրահաշիվ»- 11-րդ դասարան
- «Ռուսերեն», «Բնագիտություն»- 11-րդ դասարան
- «Ռուսերեն»- 10-րդ դասարան
- ՆԶՊ- 9-րդ ու 11-րդ
- «Ֆրանսերեն»- 5-11-րդ դասարաններ
Բոլոր այս առարկաները կդասավանդվեն հին դասագրքերով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


