Գլխավոր

Աշակերտների փոխանակման ծրագիր՝ «Իմ կյանքը համայնքում»

«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը:

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, հանրային նշանակության և ընտանիքներում ընդունված ավանդույթների արդյունքում կընդլայնեն նրանց աշխարհճանաչողությունը, աշխարհայացքն ու արժեհամակարգը։

Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են երկու շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում և կրթությունը շարունակել համայնքի դպրոցում: Աշակերտների ընտրությունը կկատարվի դպրոցների կողմից:

Ծրագրի տևողությունը ապրիլի 18-ից մայիսի 1-ն է:

Ծրագիրը կամփոփվի մայիսի 1-ին գալա հանդիպմամբ՝ «Երևան, իմ սեր» հիմնադրամում:

Ինչպես դիմել.

Ծրագրին մասնակցել ցանկացող դպրոցները կարող են գրանցվել հետևյալ հղումով մինչև ապրիլի 4-ը: Դպրոցների ընտրությունը կկատարվի ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից:

Աշակերտների տեղափոխման ծախսերը հոգալու են համագործակցող և ընտրված դպրոցները:

Հարցերի դեպքում զանգահարել +37499771315 Նարինե Մնացականյանին: