ԳլխավորԼուր

Քաղաքապետարանը փլուզումից տուժածներին ժամանակավոր կացարան է տրամադրել

Երեւանի Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում։

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցաշխատողները տուժած բնակիչների հետ մշտական կապի մեջ են, նշել է նա։

Comment here