ԳլխավորԼուր

Հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում. 21-ամյա աշխատակիցը հոսպիտալացվել է

Հրշեջ մեքենա

Ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։16-ին։ Սուպերմարկետի նկուղային հատվածում այրվել է խմիչքների տաղավար (մոտ 5 քմ), ծխահարվել է աշխատակից Ռ. Ա.-ն (ծնված 2001 թ․)․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: