ԳլխավորԼուր

Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների հայտագրումը՝ 3 օրից

Դիմորդներն ու շրջանավարտները քննություն են հանձնում. 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլ

Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։

Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։

Ուշադրություն․

Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews