ԳլխավորԼուր

«Շտապբուժօգնություն»-ը հետ կզանգի. նոր համակարգ է գործարկվել

«Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործարկվել է հետադարձ հեռախոսազանգի համակարգը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

««Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգ: Վերջինիս շնորհիվ, 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա»,-գրել է նա: