ԳլխավորԼուր

Պուտին. ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները 25-80 հազար ռուբլի հավելավճար կստանան. ՏԱՍՍ

Ապրիլ ամսվանից սկսած՝ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները պետք է երեք ամիս հատուկ հավելավճար ստանան 25-ից 80 հազար ռուբլի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 մլն 448 հազար 234-ի, մահացել է 83 հազար 416 մարդ։

Ռուսաստանում վարակվածների թիվը 8672 է, մահացածներինը՝ 63։

Comment here