ԳլխավորԼուր

Մանկավարժականում ուսումնական վարժանք է անցկացվել

Վարժանք՝ Մանկավարժականում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) անցկացվել են դասախոսություններ, ուսանողական զեկույցներ, հայտարարվել է օդային տագնապ, ուսումնական վարժանքի շրջանակում համալսարանականները տարհանվել են, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Վարժանքն ընթացել էվ նախատեսված պլանի համաձայն՝ Մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքում գործարկվել է օդային տագնապն ազդարարող շչակը, կատարվել է տարհանում, տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Վարժանքի գործնական մասին հաջորդել է տեսականը․ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Սարգսյանն ու Սաթենիկ Մնացակյանն իրենց զեկույցներում անդրադարձել են քաղպաշտպանության հիմնական միջոցառումներին, ժամանակակից պատերազմի բնութագրիչներին, հակառակորդի հարձակման վտանգի ժամանակ բնակչության գործողություններին, բնակչության պատսպարմանը պաշտպանական կառույցներում և այլն։

Վարժանք՝ Մանկավարժականում