Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մահվան տարելիցն է. հիշատակի միջոցառում՝ Եռաբլուրում

Հոկտեմբերի 12-ին, ՀՀ ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները, տեղեկացնում են ՊՆ-ից։

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։

…Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես հրթիռակոծել նրա գտնվելու վայրը։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ Ասատրյանը ծանր մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։

Զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

Comment here