ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում վերսկսվում են բանավեճերը

ԵՊՀ բանավեճի ակումբը տեղեկացնում է, որ 2021 թվականի աշնանային մրցափուլի ընդունման հայտերը բացված են:

Այս տարվա բանավեճի աշնանային մրցափուլը տեղի է ունենալու ակումբային ձեւաչափով, թիմերը կարող են կազմված լինել ինչպես նույն, այնպես էլ տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողներից:

Թիմերը կազմված պետք է լինեն առնվազն 5 հոգուց՝ թիմի 4 հիմնական անդամներից և մեկ պահեստային մասնակցից:

Հայտադիմումը ներկայացրած թիմերի հետ կանցկացվի հարցազրույց, որը հաջողությամբ հաղթահարած թիմերը կմասնակցեն բանավեճի տեսական և գործնական ունակությունների վերաբերյալ դասընթացների, այնուհետև կմեկնարկի բուն առաջնությունը։

Միջանկյալ քննությունների ընթացքում առաջնության ընթացքը կկասեցվի:

Գրանցվելու վերջնաժամկետը՝ մինչև 13.10.2021թ, ժամը 23:59-ը։

Հայտագրվելու համար անցեք այս հղումով։

Comment here