ԳլխավորԼուր

Վարազդատ Հարոյանը վիրահատվել է

Վարազդատ Հարոյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում:

Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը վնասվածք էր ստացել Նորվեգիա-Հայաստան խաղի ժամանակ, իսկ այդ խաղում մեր ընտրանին պարտվել էր 0:9 հաշվով: