ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

Գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով New York Times-ին:

Ութժամյա վիրահատությունն անցկացվել Է Բալթիմորում հունվարի 7-ին։

57-ամյա պացիենտն ունեցել է կյանքի համար վտանգավոր սրտի հիվանդություն։ Նա այժմ իրեն լավ է զգում։