ԳլխավորԼուր

Ապագա դատավորների համար քննաշրջան է սկսվում

Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների հետ՝ վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներին:

Տեղեկությունը հայտնում են Ակադեմիայի լրատվական ծառայությունից։

Ուսուցման ծրագրով նախատեսված առաջին քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպում է ունկնդիրներին, ծանոթացնում քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, ինչպես նաև պատասխանում հետաքրքրող հարցերին:

Առաջին քննությունը նախանշված է ապրիլի 21-ին: