ԳլխավորԼուր

Մարգարիտ Ամյանը նշանակվել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր

Մարգարիտ Ամյան

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի 2022 թվականի մարտի 31-ի հրամանով Մարգարիտ Ամյանը նշանակվել է Ակադեմիայի պրոռեկտոր:

Ստորև ներկայացնում ենք Մարգարիտ Ամյանի կենսագրությունը.

Մարգարիտ Զավենի Ամյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., սեպտեմբերի 12, ք. Դիլիջան

Կրթություն
2002 – 2006 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցությամբ)
2006-2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2010 թ. Բեռլինի Հերթի կառավարման դպրոցում վերապատրաստման դասընթացներ (Գերմանիա)
2020-2022 թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրարտուրա

Աշխատանքային գործունեություն
2022 թ․ ապրիլի 1-ից Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
2021-2022 թթ. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ
2018-2021 թթ.- ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության գլխավոր մասնագետ
2017-2018 թթ. Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և ՄԻԵԴ ակտերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ
2015 — 2016 թթ. Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և ՄԻԵԴ ակտերի վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
2010 — 2015 թթ. Դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության գլխավոր մասնագետ
2009 — 2010 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության գլխավոր մասնագետ
2008 — 2009 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
2008 փետրվար – 2008 հոկտեմբեր ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
2007 — 2008 փետրվար ՀՀ վճռաբեկ դատարանի դատական նիստերի քարտուղար

Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն

Այլ տեղեկություններ
Մի շարք միջազգային համաժողովների մասնակից
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ
«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական եռալեզու հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ

Պարգևներ
Ռուսաստանի դաշնության Գերագույն դատարանի հուշամեդալ
Դատական դեպարտամենտի աշխատակիցների միության արհեստակցական կազմակերպության շնորհակալագիր
Շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ընտանեկան դրություն
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: