Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
ա) Ֆիզիկամաթեմատիկական (մասնակից ստորաբաժանումներ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի ֆակուլտետներ, ՏՏ կենտրոն) մասնագիտությունների անվանակարգ՝ մինչև 2 մրցանակ,
բ) Բնագիտական մասնագիտությունների գծով (մասնակից ստորաբաժանումներ՝ Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Քիմիայի ֆակուլտետներ, Ֆարմացիայի ինստիտուտ) մասնագիտությունների անվանակարգ՝ մինչև 2 մրցանակ,
գ) Բանասիրական (մասնակից ստորաբաժանումներ՝ Հայ բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ռուս բանասիրության, Արևելագիտության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետներ) մասնագիտությունների անվանակարգ ՝ մինչև 3 մրցանակ,
դ) Հասարակագիտական (մասնակից ստորաբաժանումներ՝ Պատմության, Տնտեսագիտության և կառավարման, Աստվածաբանության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) մասնագիտությունների անվանակարգ՝ մինչև 3 մրցանակ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 31-ը։
Մրցույթի հայտերն էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնել այստեղ։
Առկա փաստաթղթերը պետք է ներկայացնել ԵՊՀ գիտական քարտուղարին։
Մրցույթն անցկացվում է ըստ «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի։
Մրցութային հանձնաժողովների կազմը՝ այստեղ։
Մրցութային հանձնաժողովների աշխատակարգը՝ այստեղ։