ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները փորձառու հոգեթերապևտների հսկողությամբ հոգեբանական անվճար ծառայություններ կմատուցեն գրանցված բոլոր ուսանողներին, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում:
Մեկնարկը տրվելու է 2022 թ. նոյեմբերից:
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3EzNh1S:
Անցկացման վայրը՝ Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիա (Երևան, Աբովյան 52ա, 300 սենյակ (ԵՊՀ ուսումնական 8-րդ մասնաշենք))
Հեռախոս՝ +374 (91) 411 955
Հ.Գ. Ուսանողների հոգեբանական կարիքների բացահայտման համար անցկացվում է անանուն հարցում. ցանկացողները կարող են մասնակցել՝ անցնելով հետևյալ https://bit.ly/3yW9rbh հղումով: