Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, Հայաստանի ազգային գրադարանում ամփոփվեցին «Լավագույն գրադարան — 2022» մրցույթի արդյունքները վեց անվանակարգերով։
1. «Լավագույն համայնքային գրադարան»- Շառլ Ազնավուրի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգ
2. «Լավագույն դպրոցական գրադարան»- ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան
3. «Լավագույն մասնագիտական գրադարան»- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»- Հայ ռուսական Սլավոնական Համալսարանի գրադարան
5. «Լավագույն նորարար գրադարան»- Շիրակի մարզային գրադարան
6. «Լավագույն մարզային գրադարան»- Լոռու մարզային գրադարան /Lori Regional Library
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ամենամյա «Լավագույն գրադարան» մրցույթը կազմակերպում են 2021թ-ից:
Այս տարի Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: