ԳլխավորԼուր

GROW աշխատանքային էքսպոն՝ փետրվարի 18-ին

Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

2022 թ.-ի փետրվարի 18-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ տեղի կունենա «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի կողմից կազմակերպվող #GROW 4-րդ ամենամյա աշխատանքային էքսպոն: GROW-ն բացառիկ հարթակ է երիտասարդ մասնագետների, նորավարտ աշխատանք փնտրողների և առաջատար կազմակերպությունների համար` ընդլայնելու մասնագիտական ծանոթությունների ցանցն ու տեղեկանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին:

Այս մասին հայտնում են ԲՊՀ-ից։

ՀԿ-ն գործում է 2017 թվականից: Հանդիսանում է TEDxMoskovyan, GROW ամենամյա աշխատանքային տոնավաճառի, Woman leadership empowerment ծրագրի, Youth inclusion through employability ծրագրի և մի շարք այլ ծրագրերի կազմակերպիչ: Ֆինանսավորվում է Եվրոպական միության, Վիշեգրադ հիմնադրամի, ինչպես նաև մի շարք խոշոր տեղական կազմակերպությունների կողմից:

Ծրագրերի թիրախային լսարանն ուսանողներն են, երիտասարդ մասնագետները:

Ամեն տարի այն իր հարկի տակ է հավաքում շուրջ 40 տեղական և միջազգային խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչների, կրթական և սոցիալական ոլորտների փորձագետների և 1500-2000 մասնակիցների: