ԳլխավորԼուր

ՇՊՀ-ի ուսանողուհին ճանաչվել է լավագույն հոգեբան-ուսանող

Մարիետա Գրիգորյան

«Ժեստ» հոգեբանական կենտրոնը ամեն տարի կազմակերպում է մրցույթ` տարվա լավագույն հոգեբան-ուսանող անվանակարգում։ Մրցույթը նպատակ ունի հոգեբան-ուսանողներին հնարավորություն տալ ուսումնասիրություններ կատարել հոգեբանության բնագավառում, հետազոտել և բացահայտել ուսանողին առավել հետաքրքիր ոլորտը, կատարել վերլուծական աշխատանք, առաջադրել նորույթ և այն ներկայացնել մասնագետներին։ Այս մասին տեղեկացնում են ՇՊՀ-ից։

Այս տարի «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից լավագույն հոգեբան-ուսանող է ճանաչվել ՇՊՀ-ի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Գրիգորյանը։ Ուսանողուհին մեկ տարի շարունակ սովորել և վերապատրաստում է անցել «Ժեստ» հոգեբանական կենտրոնում։

Comment here