Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը։ Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նիստի ընթացքում ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով համալսարանի ՀԽ-ի աշխատակարգում և ռեկտորի ընտրության կանոնակարգում փոփոխություններ են կատարվել։
Քննարկվել է նաև ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հարցը։ Որոշվել է հայտարարել մրցույթ և այն անցկացնել 2022 թ. փետրվարի 19-ին: