ԳլխավորԼուր

ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում բացվել է Կաթնամթերքի վարպետաց դպրոց

ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում բացվել է Կաթնամթերքի վարպետաց դպրոց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր տեղի է ունեցել Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նորարարական այս գաղափարը իրականություն դարձնելու գործում բուհին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:

Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա կարևորել է, որ Կաթնամթերքի վարպետաց դպրոցում փորձուսուցում անցնող առաջին՝ 14 ուսանողից բաղկացած խումբը կլինի Արցախից. «Սա նաև ցույց է տալիս մեր հայրենակիցների հետ բոլոր դժվարությունները միասին անցնելու և մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստակամությունը, իսկ դրա լավագույն եղանակը կրթությունն է»:

ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում բացվել է Կաթնամթերքի վարպետաց դպրոց

Ուսանողները վարպետաց դպրոցում հնարավորություն ունեն մասնակցելու կաթնամթերքի արտադրության և իրացման ամբողջական շղթային, ընդ որում՝ նրանց համար այստեղ ստեղծված են աշխատանքի և կեցության լավագույն պայմանները: Ուսանողների համար վարպետաց դպրոցը կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելու, սեփական ձեռքերով հանրային բարիք ստեղծելու, ապագա գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև ընտանիքից դուրս ինքնուրույն կյանք վարելու փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն է:

Բալահովիտի տնտեսությունում կաթնամթերքի վերամշակման գործող արտադրամասի և նորակառույց ոսանողական կացարանից բացի՝ շահագործման են հանձնվում նաև վերակառուցված ոչխարանոցը՝ նախատեսված Ֆրանսիայից ներկրված մսատու «Բլանշ» ցեղի ոչխարների բուծման համար, ինչպես նաև կանաչ կերի արտադրամասը:

Առաջիկայում կառուցվելիք «խելացի» անասնաշենքի շահագործմամբ կամբողջանա ժամանակակից արտադրության շրջափուլը, և ուսանողները կստանան աշխատաշուկայում պահանջված ամենաարդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:

Comment here